Հրավեր

ՀՐԱՎԵՐ

Աքլորը կանչեց, օրը լուսացավ,
Արևն էլ վառ-վառ ելավ, բարձրացավ,
Մարդ և անասուն, գազան և թռչուն,
Ամենքն էլ իրենց գործին են գնում։

Մրջյունը բերնով իր կերն է տանում,
Մեղուն ծաղիկներից հյութեր է ծծում,
Դաշտը գույնզգույն ծաղկով է զուգվել,
Մարգագետինը կանաչ հագնվել։

Անտառը ձմեռվա քնից արթնացած,
Իր տերևները շարժում է կամաց,
Ձկնորսներն իրենց ուռկանն են քաշում,
Հոտաղներն իրենց եզները քշում:

Դուք էլ, մանուկներ, շուտ հագնվեցեք,
Ձեր գրքերն առեք, դպրոց գնացեք,
Դպրոցում կառնեք ուսում, կրթություն,
Դպրոցը կտա ձեզ բարօրություն։

Առաջարկվող հեքիաթներ

Հազարան Բուլբուլ
Հիշողություն
Տեղում կորածը
Երկու ձագիկ

Մեր գրքերը

Տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում