Առ Ղևոնդ հայր Ալիշան

ԱՌ ՂԵՒՈՆԴ ՀԱՅՐ ԱԼԻՇԱՆ

Ով դու հիասքանչ սոխակ եգեմին,
Հանճարեղ երգիչ բյուր ելևէջով,
Որ սավառնում ես անհունս ի վեր,
Եվ մերթ ոստոստում գողտրիկ տոտերով։

Ով խորազնին նկարիչ հոգվո,
Որ սերովբեի հրեղեն թևով
նկարագրում ես անտեսանելին
Երկնային լուսո աննյութ գույներով։

Ով դու Պրոմեթևս, մեծազոր հսկա,
Անտխեղծ լուսո հրույն սիրահար,
Եվ դու կաշկանդված մի ժայռի վըրայ
Սևագլուխ անգղից սիրտըդ կտցահա՞ր…

Ով դու նահապետ հազար թոռների,
Որ չունիս մի հատ ժառանգ քեզ նման,
Որ քո հանճարից ունենար բաժին,
Որին վայելեր քո պահն աննման:

Դու միայն գիտես լեզուն բնության,
Քեզ հետ են խոստւմ շնչավոր, անշունչ,
Հայրենի երկրի ամեն մի թռչնիկ
Քո գովքն է երգում այսպես սրտառուչ…

1889

Առաջարկվող հեքիաթներ

Խելքն ու բախտը
Խոզ ու ոչխար
Մեղուն ու աղավնին
Ասլան-Բալա

Մեր գրքերը

Տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում