Ապագայի համար

ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսցնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը։
Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս ընկուզենիներ ուներ մի քանի մարգ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերում։
Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում.
— Ա՜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցը չե՞ս ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը։
— Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար,— պատասխանում է ալևոր Քասին,— քեզ ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք։
1906

Առաջարկվող հեքիաթներ

Աղվեսն ու գայլը
Հազարան Բուլբուլ
Արևի հրամանը
Անեծք

Մեր գրքերը

Տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում